Հնդկաստանը մտադրություն ունի Ռուսաստանից ձեռք բերել թվով 5 հատ С-400 «Տրիումֆ» համալիրներ՝ շուրջ 5.8 միլիարդ դոլար արժեքով։ Այս մասին հաղորդում է Economic Times –ը, վկայակոչելով իր աղբյուրները:

Թերթի տվյալներով, առաջի փուլում Հնդկաստանը նախատեսում է գնել ռուսական համակարգի երկու կոմպլեկտ։ Հավելյալ մաակարարման որոշումը կընդունվի այդ համակարգերի օգտագործման փորձի հիման վրա։

Բացի այդ, վկայակոչելով «Ռոստեխ» պետական կորպորացիայի միջազգային համագործակցության գծով տնօրեն Վիկտոր Կլադովին, հաղորդվում է նաեւ, որ այս փուլում գործարքը չի ենթադրում արտահանող երկրի մատակարար կազմակերպության հետադարձ ներդրումների (օֆսեթ) պայման։  Հնդկաստանը, Նարենդրա Մոդիի իշխանության գալու ժամանակներից, «Պատրաստիր Հնդկաստանում» ծրագրի շրջանակներում պնդում է, որպեսզի զինտեխնիկայի արտասահմանյան մատակարարները հետադարձ ներդրումների պայմանագրեր կնքեն: Դա նշանակում է արտադրության մի ասի հիմնում Հնդկաստանում կամ հնդիկ մատակարարների արտադրանքի օգտագործում պայմանագրի շրջանակներում, հաղորդում է РИА Новости–ն։

«Որքանով որ ես տեղյակ եմ, այս ծրագրում օֆսեթային բաղադրիչ չկա։ Սա մարտավարական պրոյեկտ է, որը շատ կարեւոր է երկու երկրների համար», –Կլադովին է մեջբերում թերթը։