Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 21-ի արտահերթ նիստում հաստատեց 2017-ի մայիսի 14-ին անցկացվող Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական միջոցառումների ժամանակացույցը: 

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ 77 միջոցառում է նախատեսված: «Կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները փաստաթղթերը կարող են ներկայացնել մարտի 30-ից մինչեւ 2017-ի ապրիլի 9-ի ժամը 18:00-ն: Կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների գրանցումը կկատարվի ապրիլի 9-14-ը: Նախընտրական քարոզարշավը կսկսվի ապրիլի 21-ին եւ կտեւի մինչեւ մայիսի 12-ը»,- նշեց Մուկուչյանը: