Մեքսիկան չի համաձայնվի իրեն պարտադրվող միգրացիոն քաղաքականության պայմաններին: Այս մասին Impacto-ի հետ հարցազրույցում հայտարարել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն:
«Մեքսիկան չի ընդունի որեւէ երկրի թելադրանքը»,- հայտարարել է նա:
Հինգշաբթի Մեխիկոյում բանակցություններ կանցկացվեն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի եւ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելիի միջեւ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմանի հարաբերությունների բոլոր ուղղությունները, այդ թվում՝ միգրացիոն քաղաքականության հարցերը:




























