Չինաստանի Չանչուն քաղաքի բնակիչը ընկերուհուն փողից կազմած փունջ է նվիրել, հայտնում է Daily Mail-ը:

Տղամարդը ծաղկի խանութ է բերել մանր թղթադրամով 10 հազար յուան եւ խնդրել փողից թղթե վարդեր պատրաստել: Նա խանութի տիրոջը բացատրել է, որ ցանկանում է ընկերուհու համար Աքաղաղի տարվա լավ սկիզբ կազմակերպել:

Անսովոր փնջի լուսանկարները չինական սոցցանցերում բացասական արձագանք են առաջացրել: