Փարիզում ցույցի են դուրս եկել մի քանի հարյուր երիտասարդներ, նրանց եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը։

Ցուցարարները հավաքվել էին Ազգերի հրապարակում՝ հակառասիստական կազմակերպության կոչից հետո։ Որոշ ցուցարարների դեմքերը ծածկված էին, նրանք փորձել են ճեղքել ոստիկանների արգելապատը, ինչի հետեւանքով ոստիկանները սկսել են արցունքաբեր գազ կիրառել։ Որոշ ցուցարարներ էլ ոստիկանների վրա քար են նետել։

Վերջին տեղեկություններով երեք ուսումնական հաստատությունների մոտ աղբամաններ են այրել։ 16 լիցեյ ամբողջապես արգելափակված է, 12-ն էլ՝ մասամբ։

Ֆրանսիայում անկարգությունների նոր ալիքի պատճառը Օնե- սու Բուա արվարձանում փետրվարի սկզբին տեղի ունեցած միջադեպն է, երբ ոստիկանները 22-ամյա Տեոյին փաստաթղթերը ստուգելու պատրվակով կանգնեցրել էր, այնուհետեւ նրանց միջեւ սկսվել էր քաշքշոց եւ ոստիկանները մահակ էին գործածել։ Իսկ երբ տղամարդուն հասցրել են ոստիկանական բաժանմունք, նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր,բժիշկները ստիպված են եղել վիրահատել նրան։

ՄԻջադեպին մասնակցություն ունեցած հինգ ոստիկաններից մեկին բռնաբարության մեջ մեղադրանք են առաջադրել, մյուս երեքին՝ միտումնավոր բռնություն գործադրելու մեղադրանք։ Տեոն երկու շաբաթ մնացել է հիվանդանոցում։

Այդ միջադեպից հետո Փարիզում սկսվել է բողոքի ակցիաներ, հազարավոր մարդկանց մասնակցությամբ։ Իսկ ոստիկանությունն այս ընթացքում ավելի քան 240 մարդու է ձերբակալել։