«Ելք» դաշինքը հնարավոր է դառնա մեկ քաղաքական ընդդիմադիր ուժ: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք հնարավոր է, որ խորհրդարանական ընտրություններից հետո «Ելք» դաշինքը դառնա մեկ քաղաքական ուժ:

«Համատեղ քաղաքական գործունեության ընթացքում մեկ քաղաքական ուժ դառնալու մասին բանակցություններ ենք սկսելու եւ հույս ունեմ, որ այդ բանակցությունները կբերեն արդյունքի: Հայաստանում պետք է ձեւավորվի խոշոր ընդդիմություն եւ լուրջ խնդիրներ լուծի»,-ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել է, որ  «Ելք» դաշինքում Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վերաբերյալ կա մեկ պաշտոնական դիրքորոշում. քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու Արցախի բնակչության ինքնորոշումը, որեւէ փոխզիջման մասին խոսք լինել չի կարող: