Ֆրանսիայի ֆինանսական դատախազությունը հետաքննություն է սկսել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջը աշխատանքի տեղավորման գործով, հայտնում է  Le Parisien-ը:

Պարբերականի ներկայացրած փաստաթղթում թվարկված են բյուջեի միջոցների հափշտակման, հասարակական ունեցվածքի օգտագործման եւ վաճառման վրա ազդեցության համար առաջադրված մեղադրանքները:

Ֆիյոնը կնոջ հետ սկանդալի կենտրոնում է հայտնվել Le Canard Enchaine-ի հրապարակումից հետո, որում նշված էր, որ Պենելոպա Ֆիյոնը մի քանի տարի Ֆրանսիայի ազգային վեհաժողովում (խորհրդարանի ստորին պալատը) ամուսնու օգնական է ձեւակերպված եղել, բայց փաստացի ոչ մի պարտականություն չի ունեցել: Այդ ընթացքում նա ընդհանուր 500 հազար եվրո է ստացել:

Համանման մեղադրանքներ են առաջադրվել նաեւ քաղաքական գործչի երեխաներին:

Ավելի վաղ Ֆիյոնը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կհանի, եթե իրեն պաշտոնական մեղադրանքներ առաջադրվեն: Սկանդալը Ֆիյոնի վարկանիշի վրա շատ է ազդել, որը մինչ այդ նախընտրական մրցարշավի ամենահայտնի մասնակիցն էր: