560 վիրավորվել է ավելի քան 3500 հարձակումների հետեւանքով, որ անցած տարի տեղի են ունեցել Գերմանիայում, ներգաղթյալների դեմ: Տուժածներից 43-ը երեխաներ են:

ԳԴՀ կառավարության տվյալներով, անցած տարի եղել է 3533 հարձակում: Այդ մասին ասվում է խորհրդարանական հարցման արդյունքում ստացված հաշտվեւոյթնա մեջ, հաղորդում է «Գերմանական ալիքը»՝ վկայակոչելով Funke Mediengruppe-ը:

Հարձակումներից 2545-ը տեղի են ունեցել կացարաններից դուրս, 988 դեպքում հարձակվել են հենց ներգաղթյալների կացարանների վրա:

Բացի այդ, հայտնի են կամավորների եւ բարեգործական կազմակերպությունների վրա հարձակման 217 դեպքեր: