Ինդոնեզիայի ոստիկանությունը ձերբակալել է Բանդունգ քաղաքում կառավարական շենքի վրա հարձակում նախաձեռնած անձին, հաղորդում է Reuter-ը։

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հարձակվողը, հավանական է, կապված է ահաբեկչական խմբավորման հետ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ինդոնեզիայի կառավարական շենքում պայթյուն է որոտացել, ոստիկանությունը փոխհրաձգություն է սկսել հարձակվողի հետ։