Բանկոգում կառավարական տան վրա փղերի մասնակցությամբ հարձակումը ծրագրվում է մարտի 13–ին, հաղորդում է Bangkok Post պարբերականը։
Կառավարության շենքի վրա փղերի հարձակման ճանապարհով բողոքի ակցիան, պատրաստում են «փղերի ճամբարների» եւ «կրաալների» սեփականատերերը, որոնք փղերին մեծացնում ու մարզում են զբոսաշրջության ու կինոինդուստրիայի համար։
Փղերի կրաալների ձեւավորված համազգային ակումբի նախագահը Լայթհոնգրիեն Միփհանը երկուշաբթի օրը կոչ է արել իր գործընկերներին առաջիկայում կազմակերպել Կառավարության տան վրա հարձակումը՝ 100 փղի մասնակցությամբ՝ ի նշան բողոքի մի քանի կրաալներում փղերի ԴՆԹ–ն ստուգելու դեմ՝ ցույց տալու համար, որ դրանց մի մասը չի ծնվել արդեն վարժեցված ծնողներից, այլ նրանց ապօրինաբար որսացել են անտառից։ Նախագահը վիճարկում է թեստի արդյունքները՝ պնդելով, որ պետք է ԴՆԹ–ի երկրորդ փորձն անել՝ անկախ վերահսկիչների մասնակցությամբ։
Երեքշաբթի օրը Միփհանը՝ պատասխան չստանալով կառավարությունից, հայտարարել է հարձակման ծրագիր նախապատրաստելու մասին։ Մարտի 12–ին փղերի խումբը դուրս կգա Բանկոգ, իսկ մարտի 13–ին կշրջապատի Կառավարության տան տարածքը։




























