Ֆրանսիայի իշխանություններն անհանգստացած են Թուրքիայում գերմանական Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուսելի՝ անորոշ ժամկետով նախնական կալանքի մասին որոշմամբ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։
«Ֆրանսիան շատ մտահոգված է փետրվարի 27–ին Ստամբուլի դատարանի որոշմամբ՝ գերմանական Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուսելի նախնական կալանքի վերաբերյալ»,–ասվում է կոմյունիկեում։
Ֆրանսիայի ԱԳՆ–ում նշում են, որ Թուրքիան պետք է կատարի իր միջազգային պարտականությունները եւ երաշխավորի կարծիքների արտահայտման ազատություն՝ մասնավորապես եւ մամուլում, ինչը ժողովրդավարական հասարակության կարեւոր բաղադրիչ տարրն է։
Յուսելին մեղադրում են «ահաբեկչական խմբավորման քարոզի եւ բռնություն հրահրելու մեջ»։




























