Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ վստահությունը հիմա զրոյական նիշից ցածր է գտնվում, հայտնել է Ռուսաստանի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնել է «Ինտերֆաքսը»։

«Իրոք զրոյական գումարով խաղն է առաջինը մտքովդ անցնում, երբ մտածում ես այդ թեմայի մասին ( ԱՄՆ-ի ու Ռուսաստանի երկկողմանի հարաբերությունների թեման)։ Դա կապակցված է ոչ միայն նրա հետ, որ վստահությունը վերացել է ու այն արդեն զրոյական նիշից ցածր է, այլ նրա հետ, որ մեզ համար օբյեկտիվորեն դժվար է ճիշտ ուղին բռնել ու հասկանալ, թե որտեղ մենք կարող ենք փոխգործակցել»,- ասել է Ռյաբկովը, ելույթ ունենալով Պետդումայում։

Ընդ որում նա համարում է, որ Ռուսաստան- ԱՄՆ երկկողմանի հարաբերությունների դեգրադացիայի ժամանակաշրջանից հետո հայտնվել է հնարավորություն դրանց վերելքի համար։ «ԻՆձ որպես մի մարդու, ով զբաղվում է ռուս- ամերիկյան հարաբերությունների թեմայով, հասկանալի է մի բան՝ դեգրադացման ժամանակաշրջանից հետո, որի պատճառը Օբամայի վարչակազմի քաղաքականությունն էր, մենք հիմա հնարավորություն ունենք գոնե հավասարեցնել հարաբերությունները, իսկ իդելականն այն կլիներ, եթե կարողանայինք դրանք վերելքի գծի վրա դնել»,- ասել է Ռյաբկովը։ «Կստացվի թե ոչ , մենք դեռ չգիտենք»,- հավելել է նա։