Եվրահանձնաժողովը նշել է 5 սցենարներ, որոնց համաձայն կարող է ընթանալ Եվրամիության ապագա զարգացումը: Այս մասին հաղորդում է Politico պարբերականը՝ վկայակոչելով ԵՀ-ի չհրապարակված փաստաթուղթը:

«Սպիտակ գրքում» ներկայացված 5 սցենարներն են՝ «Աշխատանքի շարունակում», «Ոչինչ՝ բացի միասնական շուկայից», «Նրանք, ովքեր շատ են ցանկանում, շատ են անում», «Քիչ անելն ավելի արդյունավետ է» եւ «ՄԻասին ավելին անել»:

«Սպիտակ գիրքը», որի բովանդակության մասին առայժմ հանրությունը չի տեղեկացվում, հատուկ կազմվել է մարտի 25-ին Հռոմում Եվրամիության հոբելյանական գագաթնաժողովի համար, որի ընթացքում կքննարկվի ԵՄ-ի հետագա ճակատագիրը: Հանդիպումը պետք է նշանավորի «նոր գլխի սկիզբը», գրել է Յունկերը:

Սակայն քննադատները վախենում են, որ Յունկերի նշած «միասնությանը տանող 5 ճանապարհները» կբերեն նրան, որ Բրյուսելին կփոխանցվեն ԵՄ անդամ երկրների իշխանության ավելի շատ լծակներ:

Միեւնույն ժամանակ Յունկերը հասկացրել է, որ հենց առաջին անգամից իր պլանին աջակցություն չի ակնկալում, այս գործընթացը կարող է տեւել մինչեւ տարեվերջ: