Մոսկվան եւ Վաշինգթոնը հաընկնող շահեր ունեն, մարտի 1-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Սակայն նա միանշանակ չի պատասխանել հարցին՝ կարո՞ղ է Ռուսաստանը ԱՄՆ-ի բարեկամը դառնալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ երկու  երկրների համագործակցությունը հնարավոր է առաջին հերթին ահաբեկչության դեմ պայքարում: Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նման փոխգործակցությունը Թրամփի հետ քննարկել է հեռախոսազրույցի ընթացքում:

Այն, որ Կոնգրեսում ելույթ ունենալիս Թրամփը ոչ մի անգամ Ռուսաստանին չի հիշատակել՝ Պեսկովին չի զարմացնում: Նա հիշեցրել է, որ Թրամփը ԱՄՆ նախագահն է, այնպես որ՝ բնական է, որ նա զբաղվում է «ամերիկյան գործերով», իսկ Պուտինը՝ «ռուսական գործերով», եւ «դա միանգամայն նորմալ է»: