ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ մուտքը սահմանափակելու մասին նոր հրամանագիր կհրապարակի մոտ օրերս։Փոխնախագահ Մայքլ Փենսը հայտնել է, որ վարչակազմը աշխատում է փաստաթղթի վերջնական շտրիխների վրա։ Նրա խոսքով հրամանագիրը կհրապարակվի մոտ օրերս, հայտնել է Reuters–ը։
Հիշեցնենք, որ միգրացիան խստացնելու մասին Թրամփի նախորդ հրամանագիրը, որով ժամանակավոր արգելվում էր 7 մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ, արգելափակվել էր երկրի դաշնային դատավորների կողմից։



























