Հնարամիտ բրիտանացի ներգաղթյալ Ջոն Գրինը, որը վերջին 10 տարիներին ապրում է Բազելում, շշերով վաճառում է շվեյցարական լեռնային օդը։ Ջոնը վստահեցնում է, որ շվեյցարական Ալպերի օդը, որը «գաղտնի տեղում» է հավաքվել, պահանջարկ կունենա վատ էկոլոգիայով մեգապոլիսների բնակիչների շրջանում։ Նրա խոսքով դա յուրօրինակ նվեր է այն տղամարդուն կամ կնոջը, «ով ամեն ինչ ունի»։

Պարբերականը նշում է, որ չնայած այդ մտահղացման թվացյալ անհեթեթությանը՝ «շշալցված» թարմ օդի պահանջարկ կա Չինաստանի նման երկրներում, որի բնակիչները պատրաստ են թանկ վճարել մի քանի վայրկյան լիցքաթափվելու ու մաքուր օդ շնչելու համար։

Մինչդեռ Գրինը բավականին թանկ է գնահատում շվեյցարական օդի համար՝ այն կարժենա £78-ից £200 ֆունտ՝ կախված շշի չափից։