Նյուրնբերգի ոստիկանությունը ձերբակալել է ԻՊ կազմակերպության ենթադրյալ մեղսակցին։ Բոսնիա Հերցոգովինայից ներգաղթած 33-ամյա տղամարդն աջակցել է «Սիրիայի զինվորներ» խմբավորմանը ու այդ կազմակերպությանը նվիրել փոխադրամիջոցներ, հայտնել է Մյունխենի դատախազության ներկայացուցիչը, փոխանցում է DW–ը։

Բացի դրանից գտնվելով Սիրիայում, նա խախտել է սպառազինումների հսկողության մասին օրենքը։ Այդ նույն օրը Դյուսելդորֆում դատախազությունը դատարանից թույլատվություն է խնդրել «Ֆրոնտ ան Նուսրա» խմբավորման երկու սիրիացի անդամներին կալանավորելու համար։ Նրանցից մեկին մեղադրում են Սիրիայի կառավարական 36 զինծառայողների սպանության մեջ։

Մինչդեռ Գերմանիայում աճում է այն անձանց թիվը, որոնք ըստ գերմանական հատուկ ծառայությունների՝ պոտենցիալ սպառնալիք են ներկայացնում երկրի անվտանգությանը։ Փետրվարի վերջին նրանց թիվը 586 էր, ինչը 8 տոկոսով շատ է մեկ ամիս առաջվա ցուցանիշից։