ԱՄՆ-ի ՆԳ նոր նախարար Ռայան Զինկեն աշխատանքային առաջին օրն իսկ զարմացրել է գործընկերներին. նա աշխատանքի է գնացել ձիով եւ կովբոյի գլխարկով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Լուսանկարներն ամերիկացի պաշտոնյան հրապարակել է իր Twitter-ում:
«Ինձ համար պատիվ է կանգնել ԱՄՆ-ի Ազգային պարկերի ծառայության քաջ սպաների կողքին: Այս մարդիկ պատրաստ են մեզ համար իրենց կյանքը զոհել»,- գրել է Զինկեն:
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ենթականերին «ջերմ ընդունելության» համար:




























