Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցից մարտի 2-ին Ստեփանավանի հիվանդանոց տեղափոխված երեխաներից 6-ն այսօր դուրս են գրվել: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը:

Նա նշեց, որ նախնական ախտորոշումը եղել է սննդային թունավորում, բայց թե կոնկրետ ինչն է եղել 9 երեխայի թունավորման պատճառը, դեռ պարզ չէ: «9 երեխա է ընդունվել հիվանդանոց, նրանցից մեկը երեկ դուրս է գրվել, 6 երեխա քիչ առաջ դուրս՝ գրվել, իսկ մյուս 2-ը եւս երկու ժամ կմնան հսկողության տակ եւ դուրս կգրվեն»,- ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 2-ին Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանումս ովորող 9 աշակերտներ հիվանդանոց է տեղափոխվել: