Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը հրաժարվել է մշտապես ապրել պետության ղեկավարի պաշտոնական նստավայրում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Տեմերը նախագահական նստավայրը՝ Ալվորադի պալատը «չափազանց մեծ» է համարում։ Նրա կարծիքով՝ պալատն ամենեւին նման չէ տան օջախի։ Տեմերը կնոջ հետ կապրի Ժաբուրուի առանձնատանը։

Բրազիլիայի նախագահը պաշտոնական նստավայրում ընդամենը 12 օր է անցկացրել, իսկ դրանից առաջ նրա հանձնարարությամբ այնտեղ հիմնանորոգում է կատարվել։