Չինաստանի Յունյան գավառում ցեմենտատարի եւ ավտոբուսի բախման հետեւանքով 10 մարդ մահացել է, 38 մարդ տուժել։ Այս մասին հայտնում է «Սինհուան»։
Միջադեպը տեղի է ունեցել արագընթաց մայրուղու վրա։ Ցեմենտատարը ճանապարհից դուրս է եկել, որից հետո մխրճվել է ավտոբուսի մեջ, որում 47 մարդ է եղել, այդ թվում՝ 2 վարորդը։
Երկու մարդ մահացել է տեղում, եւս մեկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։
Վթարի պատճառների հետաքննություն է կատարվում։




























