Սպիտակ տունը պահպանող ԱՄՆ գաղտնի ծառայության սպա Ռոբերտ Մուրը մեղավոր է ճանաչվել անչափահասի հետ ինտիմ նամակագրության գործով եւ 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով ARS Technica-ն:

Հետաքննությունը պարզել է, որ 2015 թվականին Meet24 կայքում Մուրը ծանոթացել է Դելավեր նահանգից 14-ամյա աղջիկ ներկայացած ոստիկանության սպայի հետ եւ Kik մեսենջերով շփվել նրա հետ:

Նա իրավապահի հետ ինտիմ նամակագրություն է ունեցել, նրան անպարկեշտ լուսանկարներ ուղարկել: Ավելի ուշ ոստիկանները ձերբակալել են կասկածյալին: