Գերմանական Գագգենաու քաղաքում, որտեղ մինչ այդ չեղարկվել էր Թուրքիայի արդարադատության նախարար Բեկիր Բոզդաղի ելույթը, տարհանել են քաղաքապետարանի աշխատակիցներին, այնտեղ դրված ռումբի մասին ստացված հաղորդագրության պատճառով։
Ոստիկանությունը ազատել է քաղաքապետարանի տարածքը մարտի 3-ին, քանի որ անանուն զանգ է ստացել ռումբի մասին, հայտնում է DW–ը։ Զանգահարողը հայտնել էր, որ դա իր վրեժխնդրությունն է ելույթի չեղարկման համար։ Պարբերականի տվյալներով, ոստիկանությունը պայթուցիկ սարք չի գտել։
Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները արգելել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեկիր Բոզդաղի ելույթի անցկացումը, ինչի կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր Անկարայում Գերմանիայի դեսպանին։
Դրան ի պատասխան՝ Գերմանիայի ԱԳՆ-ն Անկարային կոչ էր արել խուսափել բացահայտ առճակատումից՝ երկու երկրների շահերից ելնելով։
Բեռլինի ու Անկարայի հարաբերությունները նորից սրվել են Ստամբուլում թուրքական ծագումով գերմանական լրագրող Դենիզ Յուջելի կալանավորումից հետո։


























