ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մարտի 3-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ծրագրերը:

ՌԴ ֆինանսների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել   պետական ֆինանսների  կառավարման տեղեկատվական երկկողմ համակարգի ներդրման նախաձեռնությանը,  ինչպես նաեւ համագործակցության շրջանակներում կարողությունների զարգացմանը:

Օրակարգի բոլոր հարցերի շուրջ կողմերը եկել են համաձայնության: