Խորհրդարանական ընտրություններին մասնակցող հինգ թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
ԿԸՀ-ն մարտի 4-ին կայացած արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել Ազգային Ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գոհարիկ Իլյիչի Հարությունյանի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Անդրանիկ Սամվելի Մկրտչյանի եւ Գագիկ Մարութի Հարությունյանի, «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գեւորգ Մարտունու Ալիխանյանի եւ «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գոհար Սամվելի Մամիկոնյանի գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի դիմումները:



























