Ճապոնական Նագանո պրեֆեկտուրայում կործանվել է փրկարարական ծառայությունների ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով տեղի ադմինիստրացիան։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 5-ին՝ տեղի ժամանակով մոտ 15։00-ին, Սիոձիրի քաղաքի մոտ, լեռնային տեղանքում։ Ուղղաթիռը մարդկանց փրկելու գործողություններ էր մշակում, երբ դրա հետ կապն ընդհատվել է։ Ուղղաթիռում 9 մարդ կար։ Առնվազն մեկ մարդ է հոսպիտալիզացվել վթարի վայրից։ Տուժածի վիճակի եւ ուղղաթիռում գտնվող մյուս ութ մարդկանց ճակատագրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։




























