Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ մի այնպիսի բան չի արել, որպեսզի նրան մարդասպան կոչեն: CBS News-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը:

«Պուտինը ոչինչ չի արել, որպեսզի ես նման եզրահանգման գամ»,- լրագրողի հարցին, Վլադիմիր Պուտինին «մարդասպան» համարո՞ւմ է, պատասխանել է Լը Պենը:

Նա, միաժամանակ, նշել է, որ չի հիանում Ռուսաստանով եւ Պուտինով: «Լսեք, ես ռոք համերգում երկրպագու չեմ: Ես հզոր ժողովրդի քաղաքական առաջնորդ եմ: Ինձ համար կարեւոր են միայն Ֆրանսիայի շահերը»,- ասել է նա: