ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմի Կոմին արդարադատության նախարարությանը խնդրել է հերքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ նախկին նախագահ Բարաք Օբաման կարգադրել է «գաղտնալսել» Թրամփի հեռախոսը: Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով մի քանի պաշտոնյաների:
Կոմիի խոսքով՝ նման հայտարարությունները գերատեսչության կողմից օրենքի խախտման շուրջ կասկածներ են հարուցում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերի հատուկ հանձնաժողովը՝ Դեւին Նունյեսի գլխավորությամբ, ուսումնասիրելու է, իբր, 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից Դոնալդ Թրամփի հեռախոսի գաղտնալսման փաստերը:
Նշվում է նաեւ, որ հետախուզությունը ստուգելու է նախընտրական արշավի մյուս մասնակիցների գաղտնալսման մասին հաղորդագրությունները:


























