Ղազախստանի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության փոփոխությունները: Ըստ Tengrinews.kz-ի՝ համատեղ հանձնաժողովի նախաահ Նուրլան Աբդիրովը նշել է, որ նախագահի ներկայացրած օրինագիծը նախատեսում է 26 փոփոխություն Սահմանադրության 19 հոդվածներում:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մասնակցությամբ կայացած խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել էին «Ղազախստանի հանրապետության սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Քննարկման ընթացքում պատգամավորներն առաջարկել են, որպեսզի նախագահը հնարավորություն ունենա նշանակել ներքին գործերի նախարարին, քաղաքացիությունից զրկել միայն ահաբեկիչներին, ինչպես նաեւ կրկին սատարել են առաջին նախագահի անունով մայրաքաղաքը եւ երկրում տարբեր օբյեկտներ անվանակոչելու գաղափարը:


























