Պենտագոնը ուսումնասիրում է ԱՄՆ Ծովային հետեւակային կորպուսից կանանց մերկ լուսանկարների հրապարակումների մասին հաղորդագրությունները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Fox News հեռուստաալիքը:
Լուսանկարները հրապարակվել են Facebook սոցիալական ցանցի United Marines էջում: Խմբում Ծովային հետեւակային խմբի ծառայողներ են, ԱՄՆ ՌԾՈՒ-ի սանիտարներ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի Թագավորական ծովային հետեւակի ներկայացուցիչներ:
Բացի կին զինծառայողներից, որոնց անունները պարզվել են, սոցցանցում նաեւ անհայտ աղջիկների լուսանկարներ են եղել՝ անպարկեշտ մեկնաբանություններով: Դեպքը հետաքննվում է:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ լուսանկարներն արդեն ջնջվել են:


























