Երկուշաբթի օրը Իսրայելի ոստիկանության քննիչները, ինչպես սպասվում է, չորրորդ անգամ կհարցաքննեն երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, որի նկատմամբ երկու հետաքննություն է վարվում, որոնք, հնարավոր է, նպաստեն նրա պաշտոնաթողությանը։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»–ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին։

Նեթանյահուին կասկածում են գործնական շրջանակներից թանկարժեք նվերներ ստանալու մեջ, ինչպես նաեւ երկրում ամենախոշոր հրատարակչական տներից մեկի՝ «Եդիոտ Ահրոնոտ»–ի հետ պայմանավորվելու փորձի մեջ՝ կառավարության գործունեությունը դրական կողմերից լուսաբանելու համար։ Փոխարենը Նեթանյահուն խոստացել է վերոնշյալ խմբագրության հիմնական մրցակցի՝ «Իսրահել հա–Յոմ»–ի հնարավորությունները սահմանափակող օրենք ընդունել։

Նեթանյահուն պնդում է, որ ապօրինի ոչինչ չի արել։ Եթե հետաքննությունն ավարտվի պաշտոնական մեղադրանքի առաջադրմամբ, ապա կբարձրանա վարչապետի պաշտոնաթողության հարցը։