Ազգային Ժողովի աշխատակազմի մեջ մտնող սպասարկման անձնակազմի ներկայացուցիչների առանց այն էլ ցածր աշխատավարձերը կրճատվել են մինչև 30 տոկոսով: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով, առանց այն էլ, տնտեսական բոլոր տեսակի վերլուծություններն ու փորձագիտական եզրակացությունները վկայում են, որ մեր տնտեսությունը չի դիմանում փորձություններին, մրցունակ չէ, այս պայմաններում ցածր աշխատավարձ ստացող մարդուց վաստակածի ևս 30% կրճատոումն ուղղակի անընդունելի է և վիրավորական այն մարդու համար, ով առանց այդ էլ սիմվոլիկ գումարով է ստիպված ընտանիք պահել։
«Հարց է, արդյոք կարո՞ղ են այդ նույն կրճատումներն իրականացողներն այդ աշխատավարձով ընտանիք պահել, երեխային ուսման տալ, վճարել կոմունալ ծախսերը ու, առհասարակ, արժանապատիվ ապրել»,- նշել է պատգամավորը:


























