Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչության ղեկավար Փիթեր Ալթմայերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտահայտությունը՝ Գերմանիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ, ով այն համեմատել է «անցյալում ազգայնականների գործողությունների հետ», «բացառապես անընդունելի» է անվանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Գերմանիան անգերազանցել է այն բանում, ինչը վերաբերում է պետական իրավական նորմերին, համբերությանն ու ազատամտությանը», - ասել է Ալթմայերը։ Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը մշտապես կապի մեջ է Թուրքիայում համապատասխան անձանց հետ՝ վերջին օրերի իրադարձությունների հետ կապված։
«Մենք հոգ կտանենք այն մասին, որ վերջին օրերի իրադարձությունների խնդիրների ամբողջականությունը գիտակցվի Անկարայում եւ եզրակացություններ արվի», -ասել է նա։ Թուրքիայի նախագահի նախընտրական ելույթները պետք է տեղի ունենան, սակայն համապատասխան «իրավունքի եւ օրենքի»։
«Դա պետք է արձանագրվի ու ստուգվի»,- հայտարարել է Ալթմայերը։
Բեռլինի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվեցին Ստամբուլում լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից հետո։


























