Հայաստանի՝ Եվրամիության հետ  նոր շրջանակային համաձայնագիրը կարող է պատրաստ լինել մայիս-հունիսին: Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:

Նա նշել է, որ  բովանդակային մասով բանակցոություններն արդեն ավարտվել են, մնացել են տեխնիկական աշխատանքները՝  փաստաթղթի խմբագրումն ու կողմերի լեզուներով կազմելը:  «Բովանդակությամբ նա պետք է հիշեցվնի  եվրոպական ասոցացման մասին նախորդ պայմանագիրը, բայց առանց ազատ առեւտրի մասին հատվածի, քանի որ Հայաստանն արդեն Եվրասիական միության անդամ է», - նշել է Նովակովսկին: