ԵՄ-ում գտնվող միգրանտներին Վրաստանում տեղավորելու հարց օրակարգում չկա։Այս մասին ասել է Վրաստանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի այն հայտարարությունը, որ փախստականների ընդունելության կենտրոններ կարող են բացվել Վրաստանում, Եգիպտոսում ու բալկանյան երկրներում։

«ԵՄ տարածքում գտնվող միգրանտների վերաբաշխման հարցը, երբեք ոչ մի մակարդակի վրա վրացական կողմի հետ չի քննարկվել։ Այդ թվում պարոն Կուրցը այդ թեմային չի անդրադարձել մեկ ամիս առաջ Վրաստան կատարած իր այցի ժամանակ։

Այդ հարցը Վրաստանի օրակարգում չկա, քանի որ տվյալ նախագծի իրականացումն անհնար է՝ հաշվի առնելով մեր առջեւ ծառացած մարտահրավերները»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։