ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգ է տեղակայում Հարավային Կորեայում՝ Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներից երկիրը պաշտպանելու քայլերի շրջանակում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, փոխանցում է Reuters–ը։

Նա նկատել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը համապատասխանում է այդ երկրի սադրիչ վարքագծին ու ԱՄՆ-ն կպաշտպանի իր դաշնակիցներին այդ սպառնալիքներից։ «Դոնալդ Թրամփի վարչակազմը ձեռնարկում է քայլեր, որպեսզի բարձրացնի Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու հնարավորությունները։ Այդ միջոցառումներից է նաեւ Հարավային Կորեայում ՀՀՊ THAAD համակարգերի տեղակայումը»,- ասել է նա