Թուրքիայում ամիսներ առաջ ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանած ոստիկան Մեւլութ Մերթ Ալթընթաշի հետ սիրային կապ ունեցող եւ հետախուզման մեջ գտնվող ռուս կինը ձերբակալվել է։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը պարզել է, որ Մեւլութ Մերթ Ալթընթաշի հետ կապ ունեցող ՌԴ քաղաքացի Եկատերինա Բ․-ն ՌԴ-ից երիտասարդ աղջիկներ է Անկարա բերել  հարուստ թուրք գործարարների համար։

Եկատերինա Բ․-ն ձերբակալվել ու բանտ է ուղարկվել։

Ավելի վաղ թուրքական Hurriyet-ը գրել էր, որ ռուս կինը ինտիմ կապի մեջ է եղել Մեւլութ Մերթ Ալթընթաշի հետ։