Հոնկոնգի մաքսային ծառայությունը շուրջ 1280 կգ շնաձկան չորացրած լողակ է առգրավել: Այս մասին գրում է Սինհուան:

Հաղորդվում է, որ անհետացման սպառնալիքի տակ գտնվող շնաձկան տեսակների լողակները Հոնկոնգ են հասել Քենիայից, Պերուից, Հնդկաստանից եւ Եգիպտոսից:

Գործողությունն իրականացվել է մաքսային ծառայության եւ Հոնկոնգի գյուղատնտեսության, ձկնորսության ու շրջակա միջավայրի պահպանության բաժնի համագործակցությամբ: Հետաքննություն է սկսվել: