Ճապոնիայում մտադիր են լողացող փոքրիկ հյուրանոց կառուցել՝ պարկուճի ձեւով, որտեղ միաժամանակ 4 կենվորներ կկարողանան տեղավորվել, հաղորդում է The Japan Times պարբերականը։

Huis Ten Bosch ընկերությունը ծրագրում է նման հյուրանոց կառուցել մինչեւ տարեվերջ։ Պարկուճը կլողա 39 հազար քառակուսի մետր տարածքով անբնակելի կղզու կողքին՝ Նագասակի պրեֆեկտուրայում։

Հյուրանոցը բաղկացած կլինի երկու հարկից, երկրորդում կլինի ննջարանը։ Հյուրանոցում մեկ գիշերը յուրաքանչյուր մարդու համար 30–40 հազար իեն կարժենա։ (մոտ 4,4-5,8հազար դոլար)։