ԱՄՆ բնակիչներ Լորեն Մահակյան Սպինգլանինը ու նրա ամուսին Թոմը, որոնք 2009-ին որդեգրել էին Արիաննա Պետրոսյանին, հիմա էլ նրա հարազատ եղբորն են որդեգրել ՝ Էրիկ Պետրոսյանին։ Ութ տարի անց նրանց ընտանիքը վերջապես լիարժեք է դարձել, հայտնում է Daily Breeze–ը։

16-ամյա Էրիկի որդեգրման գործընթացը սկսվել էր դեռ 2013-ին, երբ մահացել է նրա տատիկը։ Տատիկն էր հոգ տանում Էրիկի մասին, քանի որ նրա մայրը մահացել էր Արիաննայի ծնվելուց հետո։ Ութ տարեկան աղջիկը ցերեբրալ կաթված ուներ։ Երեխան ժամկետից շուտ է ր ծնվել՝ սուր շնչառական անբավարարությամբ։

Էրիկին որդեգրելու համար ամուսինները ստիպված են եղել շատ բաների միջով անցնել , քանի որ Էրիկը դեռահաս է ու որբանոցում չէր ապրում ։ Հարմար փաստաբան գտնելու մի քանի ապարդյուն փորձերից հետո նրանց վերջապես հաջողվել է գտնել մի իրավաբանի։ Սակայն փաստաբանին թույլ չեն տվել զբաղվել Հայաստանից երեխա որդեգրելու գործով։ Լորենը չի հուսահատվել ու նամակ է գրել Հայաստանի արդարադատության նախարարին, խնդրելով օգնել իրենց։Նախարարն ընդառաջել է, բայց որդեգրման գործընթացը երեք տարի է տեւել։

Դրանից հետո Էրիկը ստացել է վիզա, ու ծնողները նրա հետ միասին ուղեւորվել են Պալոս Վերդես, Քալիֆորնիա