Ամերիկյան The New York Times պարբերականը հայտնել էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանի մանրամասները, որն ընդունվել է նախօրեին, հաղորդում է Gazeta–ն։

Մարտի 6–ին Թրամփը պաշտոնապես ստորագրել է իմիգրացիայի վերաբերյալ նոր հրամանը, որը ներառում է ԱՄՆ 6 երկրների քաղաքացիների մուտքի ժամանակավոր արգելքը։

Նշվում է, որ հրամանն ուժի մեջ կմտնի մարտի 16–ից։ Վերոնշյալ երկրների ցուցակից հեռացվել է Իրաքը, սակայն ԱՄՆ մեկնել ցանկացող իրաքցիներին, հավելյալ ստուգումներ են սպասվում։

Հրամանագրում բացատրվում է՝ ինչու են ընտրվել հենց այդ 6 երկրները՝ Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան եւ Եմենը։

Նշվում է, որ արգելքը չի տարածվում տվյալ երկրների այն քաղաքացիների վրա, որոնք մինչ հրամանը ստացել են ԱՄՆ մուտքի վիզա, ինչպես նաեւ ԱՄՆ–ում ապաստան ստացած փախստականների վրա։