Դանիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի անդամները Ռուսաստան այցի ժամանակ իրենց հետ չեն վերցրել սմարթֆոնները, պլանշետներն ու համակարգիչները՝ վախենալով ցանցահենային հարձակումներից, հաղորդում է Reuters–ը։

«Հաջողություն, սմարթֆոն»,- Facebook—ի իր էջում գրել է արտաքին գործերի նախկին նախարար Նարտին Լիդեգաարդը։ «Ռուսաստան ենք մեկնում արտաքին քաղաքականության կոմիտեի հետ, որը մեզ խորհուրդ տվեց մեզ հետ չվերցնել գաջեթներ՝ անվտանգության շահերից ելնելով»։

Դանիական նախարարությունները 2015–ին եւ 2016–ին հարձակումների են ենթարկվել՝ օտարերկրյա ցանցահենների խմբերի կողմից՝ հենվելով  ինչ–որ մի պետության աջակցության վրա, ասվում է պաշտպանության նախարարության կիբերանվտանգության բաժնի զեկույցում։