Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մտադիր է իր նախագահական քարոզարշավի ընթացքում առաջ մղել նախագահի նստավայրը Կրեմլից տեղափոխելու առաջարկը, որպեսզի Կրեմլն ամբողջովին վերածվի թանգարանի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կրեմլը պետք է ազատել։ Այնտեղ միայն թանգարան պետք է լինի։ Նախագահի նստավայրը՝ տեղափոխել, կառուցել մեկ այլ վայրում՝ լավ վայրում, իսկ սա հսկայական թանգարան է։ Այստեղ միլիոնավոր զբոսաշրջիկներ կարող են գալ»,- ասել է նա։

Ժիրինովսկու խոսքով, դա այն առաջարկներից մեկն է, որոնք ինքը ներկայացնելու է 2018-ի նախընտրական քարոզարշավում։