Մարտի 8-ից 10-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հունաստանի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նիկոս Կոցիասը հանդիպումներ կունենա վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:

Մարտի 10-ին կկայանան Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: