Էնավո արեւադարձային ցիկլոնը Մադագասկարում առնվազն 2 մարդու կյանք է խլել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ փոթորիկը կղզու հյուսիս-արեւելյան ափերին հասել է երեքշաբթի, օրվա երկրորդ կեսին: Քամու արագությունը հասել է 300 կմ/ժ-ի:

Դրանից հետո արեւադարձային ցիկլոնի հզորությունը թուլացել է՝ հասնելով 130 կմ/ժ արագության: