Մալայզիայի վարչապետ Նաջիբ Թուն Ռազակն առաջին անգամ Հյուսիսային Կորեայի իշխանություններին ուղղակիորեն մեղադրել է հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեջ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը:

«Այն ամենը, ինչին մենք հիմա ականատես ենք լինում, արգելված քիմիական զենքի կիրառմամբ Մալայզիայի տարածքում իրենց իսկ քաղաքացու սպանության հետեւանքն է»,- ասել է Ռազակը:

CNN-ի հաղորդմամբ՝ վարչապետի մամուլի ասուլիսում հաստատել են նրա խոսքերը: