«Ելք» դաշինքի անդամները դաշինքի 1-ին համար Էդմոն Մարուքյանի եւ եղբոր՝ Քրիստ Մարուքյանի գլխավորությամբ այսօր՝ մարտի 8-ին Վանաձոր քաղաքում արեցին քայլերթ՝ «Մի վախեցիր» խորագրով:

Դրա ընթացքում Էդմոն Մարուքյանը եւ այլ անդամներ բարձրախոսներով ներկայացնում էին իրենց նախընտրական ծրագրերը, բնակիչներին առաջարկում չվախենալ՝  ելք կա: 

Երթի շրջանակներում «Ելք» դաշինքի անդամները Էդմոն Մարուքյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին Տիգրան Մեծ փողոցից դեպի Մյասնիկյան փողոց, շրջեցին հանրախանութում, հագուստի եւ գյուղատնտեսական շուկաներում։