Իրաքում հարսանիքի ժամանակ  երկու պայթյունների հետեւանքով զոհվել է առնվազն 30, վիրավորվել՝ 26 մարդ: Այս մասին հաղորդում է dpa գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության եւ առողջապահության ծառայության աղբյուրներին:

Պայթյունները որոտացել են չորեքշաբթի, Թիքրիթ քաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող Խաջադ գյուղում: Անվտանգության ծառայությունները փակել են դեպքի վայրը:

Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքերը գործի են դրել երկու մահապարտ ահաբեկիչներ: Ըստ լրատվամիջոցների՝ հարձակմանը չորս մահապարտ ահաբեկիչ է մասնակցել:

Առայժմ որեւէ խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: