Թուրքական դիվանագիտական անձնագիր ունեցող մի քանի անձինք ապաստան են խնդրել Շվեյցարիայում, հաղորդում է Tages-Anzeiger պարբերականը:

Ապաստանի համար դիմածների հստակ թիվը չի նշվում: Երկու երկրների իշխանություններն առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից:

Թուրքիայում 2016թ. հուլիսի 16-ին զինվորական ապստամբների խումբը քաղաքական հեղաշրջման փորձ էր կատարել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեղաշրջման փորձից հետո մի քանի հարյուր թուրք զինվորականներ եւ դիվանագետներ դիմել էին Գերմանիային՝ ապաստան ստանալու խնդրանքով: