Ամերիկացի ընտրողների կեսից ավելին (51 տոկոս) կարծում է, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը պետք է հրաժարական տա՝ այն պատճառով, որ պաշտոնին նշանակվելիս չի հայտնել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հանդիպումների մասին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին են վկայում Quinnipiac University-ի իրականացրած հարցման տվյալները:
Համաձայն սոցիոլոգիական հետազոտության տվյալների՝ հարցման մասնակիցների 52 տոկոսը կարծում է, որ Սեշնսը ստել է՝ երդվելով հանդերձ, 40 տոկոսը կարծում է, որ դա «հստակ պնդում չէր»: Դրա հետ կապված՝ ընտրողների 51 տոկոսը հայտարարել է, որ նա պետք է հրաժարական տա, իսկ ըստ 42 տոկոսի՝ գլխավոր դատախազը պետք է մնա իր պաշտոնին:
Ավելի վաղ Սեշնսը հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ պարզվել է, որ մինչ 2016-ի ընտրությունները նա հանդիպել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ՝ չհայտնելով այդ հանդիպումների մասին սենատում՝երկրի գլխավոր դատախազի պաշտոնում հաստատվելիս:


























